Էլեկտրամոնտաժ

Էլեկտրամոնտաժային աշխատանքները առանցքային նշանակություն ունեն օբյեկտի շահագործման ընթացքում։ Իրականացված աշխատանքների որակից է կախված էլեկտրացանցի կայուն աշխատանքը և շահագործողների անձնական անվտանգությունը։

Հիմնվելով օրենքով ընդունված պահանջների, միջազգային ստանդարտների և բազմամյա փորձի վրա, ԴեյթաՔոմ ընկերությունը մշակում է աշխատանքների իրականացման նախագիծը այնպես, որպեսզի տեխնիկական նորմերը ապահովված լինեն բոլոր պահանջներին։

Կատարում ենք բացառապես կոմպլեքս աշխատանքներ

Մեր մասնագետները կարող են կատարել նաև տարածքի արտաքին լուսավորության էլեկտրամոնտաժման աշխատանքներ։

Բոլոր էլեկտրամոնտաժային աշխատանքները կատարվում են շինարարական նորմատիվների և կանոնների համաձայն։

Աշխատանքները կատարում ենք սեղմ ժամկետներում։

Մատակարում ենք բացառապես արտոնագրված/սերտեֆիկացված, բարձր որակի, օրիգինալ նյութատեխնիկական միջոցներ՝ լարեր, անջատիչներ, մոնտաժային տուփեր, վահանակների ավտոմատներ, մալուխատարներ և այլն։

Մոնտաժային աշխատանքների ժամանակ օգտագործում ենք պրոֆեսիոնալ գործիքներ, աշխատանքների ավարտին տարածքը հանձնում ենք մաքուր վիճակում։

Տրամադրում ենք խորհրդատվություն և նախագծում ենք լարանցման, վերջնասարքերի՝ անջատիչների, վարդակների և այլ սարքավորումների տեղադրման սխեման։

Մեր մասնագետները կօգնեն կատարել օպտիմալ ընտրություն, կհաշվարկեն անհրաժեշտ էլեմենտների քանակը և տեխնիկական առաջադրանքին առավելագույնս համապատասխանող ուժային լուծումներ։

Տրամադրում ենք 5 տարի երաշխիք՝ էլեկտրամոնտաժման աշխատանքների համար։