ՍԵՐՎԵՐԱՅԻՆ ՀԱՆԳՈՒՅՑՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ

Այսօր ընկերության բնականոն գործունթյունն ամբողջությամբ կախված է ՏՏ համակարգերից և այն սպասարկող սերվերային հանգույցի անխափան աշխատանքից, այդ պատճառով սերվերային սենյակին ներկայավում են անվտանգության և արդյունավետության առավելագույն պահանջներ․

Լարանցում

Երբ հորիզոնական և ուղղահայաց լարանցումը կատարված է որակյալ, լարերը պիտակավորված են և միացված տրամաբանական հերթականությամբ՝ սերվերային սենյակի հետագա սպասարկման ընթացքում նվազագույնի են հասցվում կրիտիկական սխալների հավանականությունը (ցանցի ծանրաբեռնվածություն, անջատումներ և այլն) ։

Էլեկտրասնուցում

Որպեսզի հոսանքի անջատումներն ու կտրուկ տատանումները բացասական ազդեցություն չունենան թանկարժեք սարքավորումների աշխատանքի վրա և չհանգեցնեն դրանց խոտանմանը կամ կրիտիկական վթարների, մենք տեղադրում ենք․

Հովացում և օդափոխություն

Որպես կանոն մենք տեղադրում ենք հատուկ սերվերային հանգույցների համար նախատեսված՝ պրեցեսիոն հովացման համակարգեր, դրանց ներդրումային արժեքը ավելի թանկ է, քան սովորական կոնդիցիոներների արժեքն է, որոնք նախատեսված չէն շուրջօրյա և ամառ/ձմեռ ռեժիմում աշխատելու համար։ Նորմատիվային պահանջներով անհրաժեշտ է տեղադրել մեկ հիմնական և մեկ պահուստային հովացուցիչներ, ջերմային տվիչներ, որպեսզի պահպանվի սերվերների ջերմային կայունթյունը։

Մուտքի/ելքի վերահսկողություն

Ընկերության կորպորատիվ տվյալների մեծամասնությունը պահպանվում և մշակվում է սերվերային սենյակում տեղադրված սերվերների վրա։ Կողմանկի անձնաց չարտոնված մուտքը ընկերության կորպորատիվ գաղտնիք պարունակող տարածք կարող է հանգեցնել զգայուն տեղեկատվության կորստի, միտումնավոր կամ հանկարածակի վնասի։ Այդ պատճառով մենք տեղադրում ենք բիոմետրիկ փականներ, տեսահսկման համակարգեր։

Հրդեհաշիցման համակարգեր

Սերվերային սենյակում տեղադրվում են ջերմային ազդարարներ, փոշե հրդեհաշիջման կապսուլներ, որոնք չեն վնասում ակտիվ ցանցային սարքավորումները։

Ձայնամեկուսացում

Սերվերային սենյակը մեկուսացվում է ակուստիկ պաստառներով, որպեսիզի սարքերի ձայնը չխանգարի աշխատակիցներին