Տեղարդում, կարգաբերում և օպտիմիզացնում ենք Linux սերվերներ և աշխատանքային կայաններ։

Linux-ը անվաճար օպերացիոն համակարգ է, որը նախատեսված է սերվերների, աշխատանքային կայանների, վիրտուալիզացիայի, մոնիթորինգ համակարգերի, տվյալների պահուստային կրկնօրինակման համար։

Լինուքս-ը հարմար է օգտագործել

CRM համակարգերից օգտվող մենեջերներին, հաճախորդների սպասարկման հեռախոսային կենտրենների աշխատակիցներին, հաշվապահներին, ծրագրավորողներին։

Լինուքսը ամենատարածված սերվերային օպերացիոն համակարգերից է։ Այն ավելի թեթև է և անվտանգ, քան Microsoft-ի պրոդուկտները, բայց ավելի բարդ է ծրագրավորվում։
Լինուքս սերվերները ավելի բալանսավորված են և ավելի ճկուն։

Docker & Kubernetes կոնտեյներնտրը, վիրտուալ մեքենաները, մոնիթորինգի մեքենաները և տվյալների պահուստային կրկնօրինակումը ապարատային և վիրտուալ սերվերների համար լավագույնս օպտիմիզացված են Լինուքս ՕՀ-ի տակ։

ԼԻՆՈՒՔՍԻ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՆ ԵՆ

Լինուքսի վրա հնարավոր է տեղադրել միայն անհրաժեշտ ծրագրային կոմպոնենտներ՝ կրճատելով պոտենցիալ թիրախների քանակը և վերահսկել անվտանգությունը։

Լինուքսը տարածվում է անվճար։ Դրա արժեքը ձևավորվում է ներդրման մասնագիտական ծառայության հաշվին։ Սովորաբար այն չի գերզանցում Windows ՕՀ լիցենզիոն արժեքը։

-Իրավասությունների ճկուն աշխատանք
Համակարգը փոփոխող յուրքանչյուր գործողություն պահանջում է հավելյալ ադմինիստրատիվ ավտորիզացիա։ Ադմինիստրատորին հասանելի են միջուկի բոլոր իրավասությունները, իսկ օգտատերերը կարող են փոփոխել միայն իրենց հասանելի ֆայլերը՝ բազային մակարդակում։

-Առանձնացված աշխատանքային միջավայրեր
Բոլոր հավելվածներն ու ծրագրերը մեկնարկում են միայն օգտատերերի անհատական միջավայրում։ Դա օգտակար է երբ Լինուքսից օգտվում են միաժամանակ մի քանի օգտատեր։ Այն դեպքում երբ օգտատերերից մեկը հանդիսանում է վնասարար ծրագրի օգտագործող՝ մյուսները մնում են ապահով միջավայրում։

-Արագագործություն
Լինուքսը գերազանց աշխատում է տվյլաների մեծ զանգվածների հետ։ Բարդ ալգորիթմիկ հաշվարկները Լինուքս ՕՀ-ի տակ կատարվում են ավելի արագ, քան Windows-ի։

ՄԵՆՔ ԻՐԱԿԱՆՑՆՈՒՄ ԵՆՔ․

Microsoft սերվերների միգրացիա Linux-ին
Գործարկում ենք սերվեր-կլիենտ տերմինալներ
Կատարում ենք Linux Firewall, proxy server, FTP, IP հեռախոսակայանների բացազատում
Ներդրում ենք Docker & Kubernetes կոնտեյնետրներ